azatutyun.am: Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 2-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Այսուհետև Առողջապահության նախարարությունը վարկվածների մասին թվային տվյալներ տրամադրելու է օրական մեկ անգամ` առավոտյան: Եվ վերջին, այսինքն` առավոտյան ժամը 10-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 14-ով՝ հասնելով 136-ի: