Լրագրողական մի շարք կազմակերպություններ Պարետատանը կոչ են անում ուժը կորցրած ճանաչել տեղեկատվության տարածման վերաբերյալ դրույթները

Մենք ներքոստորագրյալներս, տարբեր ձեւաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Նշված դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանցե կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին եւ չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը`
֊ անհապաղհ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020 թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 եւ 26 կետերը;
֊ մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը եւ կապահովի պաշտոնական կառույցների եւ լրատվամիջոցների միջեւ արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին:

Երեւանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռոնթությունների կենտրոն
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով