Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված հայի՝ ՀՀ-ում շփման շրջանակը պարզ է․ Դեպքերից մեկի կոնտակտն էր |panarmenian.net|

panarmenian.net: Կրասնոդարում կորոնավիրուսով հոսպիտալացված հայ երիտասարդը ՀՀ քաղաքացի է, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:

Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- ասվում է գրառման մեջ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ վարակված և Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու շփման շրջանակը պարզված է:

«Մեր հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել»,-ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով