Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:
Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով )։
Միեւնույն ժամանակ հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին»: