Առաջարկվում է 85 միլիոն դրամով ավելացնել Երևանում թափառող կենդանիների վնասերծման ծրագրի ֆինանսավորումը |aysor.am|

aysor.am: Նախատեսվում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով իրականացնել մի շարք փոփոխություններ,  ավագանու այսօրվա նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

«Մասնավորապես, առաջարկվում է վերելակների հիմնանորագման ծրագիրն ավելացնել 5 միլիարդ դրամով՝ շուրջ 500 նոր վերելակների ձեռքբերման և տեղադրման համար, առաջարկվում է նաև 710 միլիոն 750 հազար դրամով ավելացնել կանաչ տարածքների ստեղծման և պահպանման ծրագիրը: Առաջարկվում է 85 միլիոն դրամով ավելացնել թափառող կենդանիների վնասերծման ծրագիրը, ինչպես նաև 137 միլիոն 702 հազար դրամ հատկացնել թատրոնների հիմնանորոգման ծրագրին», – հայտնեց փոխքաղաքապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով