armenpress.am: ՀՀ նախագահի աշխատակազմը մարտի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում՝ Արման Սարգսյանին: Այս մասին ասաց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: