Երևանի ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի  ընտրական ցուցակով ընտրված Երևանի ավագանու անդամ Արուսյակ Հարությունյանը դիմում է ներկայացրել Երևանի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին։

Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 24-ի արձանագրության համաձայն «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած անդամի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հռիփսիմե Հունանյանին»,- ասաց Մարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով