Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։
«Նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընթացք է տրվել»,-նշել է փաստաբանը: