Կոտայքի պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին սահմանված է շուրջօրյա հերթապահություն

Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում Կոտայքի մարզի բուժհաստատությունների պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

 Նշվում է, որ հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով:

 Մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարներն են

  • «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ – (077) 61 81 63, (0223) 2 44 47

    • «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ – (093) 11 99 40, (093) 36 35 17

    • «Ռ Հարությունյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ- (0222) 2 33 81

    • «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ – (0224) 2 26 73, (095) 54 44 32

    • «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ – (0224) 6 30 03, (0224) 4 37 79

    • «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ – (0222) 6 30 03:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով