tert.am: Ամառային զորակոչի անցկացման ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում։ Այս պահի դրությամբ քննարկումներ չեն իրականացվում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ պատասխանելով կրթական հաստատությունների աշխատանքի դադարեցման պատճառով ամառային զորակոչի հնարավոր հետաձգման վերաբերյալ հարցին։
«Նախատեսվում է երկրի պաշտպանունակության պահպանման համապետական կարևորության միջոցառումն անցկացնել պլանավորած ժամկետում»,- հայտնեց Շուշան Ստեփանյանը։