Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնաբանել Է Իրանի շուրջն ստեղծված իրադրությունը |armenpress.am|

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պետք Է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը կատարում Է գործարքով ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել Է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ «Բորզիգ» դիվանագիտական առանձնատանն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ կայացած բանակցություններից հետո:

«Մենք միջուկային համաձայնագիր ունենք: Մենք միասնական ենք այն հարցում, որ պետք Է կանխենք Իրանում միջուկային զենքի հայտնվելը: Գաղտնիք չԷ, որ մենք տարբեր դիրքորոշումներ ունենք այն հարցում, թե ինչպես դա իրականացնենք: Ես մեկ անգամ եւս շարադրեցի, թե ինչու մեր տեսակետով, եվրոպացիների տեսակետով միջուկային համաձայնագրի պահպանումը բարձրացնում Է միջազգային անվտագության մակարդակը եւ մեզ համար կարեւոր Է այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում Է իր պարտավորությունները»,- ասել Է Մաասը:

Նա հավելել Է, որ Գերմանիան կշարունակի սույն հարցի շուրջը երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով