Այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ․ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյան

ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա ՆԻկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:

Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:

Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով