ermenihaber.am: Թուրքիայի խորհրդարանի ազգայնական «Լավ» կուսակցության պատգամավորներ Այլին Ջեսուրն ու Լուֆթու Թուրքանը երկրում արտակարգ դրություն հաստատելու ու պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) մտցնելու կոչեր են արել։
Պատգամավորները «Twitter»-ում հրապարակած Թուրքիայի առողջապահության նախարարին հասցեագրված իրենց կոչերում նշել են, որ Իտալիայի օրինակը բոլորի աչքի առաջ է, և Թուրքիայում իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով պետք է կտրուկ միջոցներ կիրառվեն:
Թուրքանն առաջարկել է առանց ուշացնելու պարետային ժամ սահմանել, Ջեսուրն էլ կոչ է արել միաժամանակ 15 օրով արտակարգ դրություն ու պարետային ժամ հայտարարել:
Նշենք, որ մարտի 17-ի տվյալներով՝ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47-ի: