Թուրքական զինուժը Սիրիայի հյուսիս֊արևելքում 11 քուրդ զինյալի է սպանել |ermenihaber.am|

ermenihaber.am: Մարտի 16-ին Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս֊արևելքում, որտեղ 2019թ․ հոկտեմբերին իրականացրել է «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան, 11 քուրդ զինյալի է սպանել։ 

Այս մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի ՊՆ֊ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալները խաղաղությունը և անվտանգությունը խաթարելու նպատակով փորձել են ներթափանցել Սիրիայի հյուսիս֊արևելք։

Քուրդ զինյալները սպանվել են թուրքական զինուժի իրականացրած գործողությունների հետևանքով։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով