Էջմիածնի քաղաքապետարանը 60 տարին լրացած աշխատակիցներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից |pastinfo.am|

pastinfo.am: Պայմանավորվածություններ ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ այսօրվանից չեղարկվելու են բոլոր առիթները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

«Հորդորել ենք կա՛մ աշխատել միայն առաքման ծառայությամբ, ընդ որում առաքիչները լինելու են համապատասխան դիմակներով, ձեռնոցներով, ախտահանվելու են թե՛ սնունդը տալուց առաջ, թե՛ հետո։ Հորդորել ենք հիմնականում աշխատել առաքիչների միջոցով։ Մի քանի ռեստորաններ կամավոր փակվել են, այսինքն որևէ գործունեություն չեն իրականացնելու։ «Տաշիր պիցցա»-ում խիստ հսկողություն է լինելու, որպեսզի երկու-երեք հոգուց ավել մեկ սեղանի շուրջ չնստեն, միաժամանակ նույն տարածքում քիչ մարդ գտնվի»,-ասաց Դիանա Գասպարյանը։

Վերջինս հավելեց՝ քաղաքապետարանը 60 տարին լրացած համայնքային ծառայողներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից։ Շփումները նվազեցնելու նպատակով յուրաքանչյուր բաժնից մի քանի աշխատակից է ներկա լինելու քաղաքապետարանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով