Ռոբերտ Քոչարյանը, հնարավոր է, վաղը դատարան գնա, նա դեռ հիվանդանոցում է. փաստաբան |factor.am|

factor.am: Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը դեռևս «Էրեբունի» ԲԿ-ում է:

Այս մասին ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Հարցին, թե արդյոք հետևելու են ԲԴԽ-ի կոչին ու վաղվա դատական նիստը հետաձգելու միջնորդություն են ներկայացնելու, Խուդոյանը պատասխանեց, որ իրենք նման միջնորդությամբ հանդես չեն գալու, իսկ դատարանից դեռ նիստը հետաձգելու որևէ հիմնավորում կամ պատճառաբանություն չեն ստացել:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ կախված բժիշկների եզրակացությունից, հնարավոր է, որ դատարան գնա նաև Ռոբերտ Քոչարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով