Կորոնավիրուսի պատճառով Իրանի խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվել է |aysor.am|

aysor.am: Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների երկրորդ փուլը հետաձգվել է անորոշ ժամանակով՝ երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին, ինչպես կիրակի հաղորդել է Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, հայտնել է երկրի սահմանադրության պահապան խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ Իրանում խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլը, որը նախատեսված էր ապրիլի 17-ին, հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով:

Մեջլիսի ընտրություններն Իրանում անցկացվել են փետրվարի 21-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով