Ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, թե ինչպես են ախտահանվում քաղաքի փոխադրամիջոցները: Լուսանկարներին կից Կարապետյանը գրել է.

«Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։ Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով