Վանաձոր քաղաքում ախտահանիչ միջոցառումներ են իրականացվում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաներում, Ֆեյսբուքի իր էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները»,- նշել է Ասլանյանը։