«Արմենիա» ավիաընկերությունը շարունակում է կատարել Թբիլիսի-Երևան-Մոսկվա չվերթը |azatutyun.am|

azatutyun.am: «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ՏԱՍՍ-ի թղթակցին այսօր ասել է, որ շարունակում են կատարել Թբիլիսի – Երևան – Մոսկվա չվերթը` բոլոր երկրների քաղաքացիների համար:

«Քանի որ դա տրանզիտ չվերթ է, ուղևորները Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դուրս չեն գալիս օդանավից, մենք շարունակում ենք կանոնավոր չվերթները», – ասել նա:

Հիշեցնենք, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները ժամանակավորապես կասեցրել են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:

Հայաստանում տվյալ պահին կա կորոնավիրուսի հաստատված 15, Վրաստանում՝ 30 դեպք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով