tert.am: «Զվարթնոց» օդանավակայանը նորմալ հունով աշխատում է, բայց կան որոշակի չեղարկված չվերթներ: Այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:
« «Qatar Airways» ընկերությունը չեղարկել է Դոհա-Երևան չվերթը, «Բելավիա» ընկերությունը՝ Մինսկ-Երևան, «Fly Dubai» ընկերությունը՝ Երևան-Դուբայ, «Ryanair» ընկերությունը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ, «Արմենիա» ընկերությունը ՝Երևան-Լիոն, Երևան-Թել Ավիվ և «Pegas Fly» ընկերությունը ևս չվերթ է չեղարկել»,-մանրամասնեց նա:
Օդանավակայանում այս օրերին հատուկ հսկողություն է իրականացվում: