Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19-ի |tert.am|

tert.am: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19-ի, նրանցից երեքը կարանտինային պայմաններում բուժում ստանալուց և ապաքինվելուց հետո դուրս են գրվել: Այս մասին հայտնել է երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբը, գրում է minval.az-ը:

«Մարտի 14-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 19 մարդ: Նրանցից վեցն արդեն ապաքինվել են: Ներկայում հատուկ ռեժիմի կլինիկաներում շարունակվում է այլ անձանց բուժումը, նրանք գտնվում են լուրջ հսկողության տակ»,- գրում է աղբյուրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով