Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում դիմում է քաղաքացիներին եւ տեղեկացնում, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում:
«Հաշվի առնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս. թ. մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։
Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]՝ նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։
Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված շուրջօրյա թեժ գծից. (+33) 753380239»։
Դեսպնությունը հիշեցնում է, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։