ԿԲ-ն բանկերին պետք է հորդորի առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցնել. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am:  

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահին՝ վարկերի մարումը երեք ամսով հետաձգելու առաջարկությամբ։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա նշել է.

«Բազմաթիվ զանգեր ենք ստանում քաղաքացիներից, օրինակ՝ դպրոցներում «վինետկաներ» պատրաստող մի ֆոտոնկարիչ դիմել է ինձ։ Նա այդ գործի համար վարկ ունի վերցրած, փոքր բիզնես ունի։ Հիմա մարդն ասում է՝ քանի որ դպրոցները փակվել են, ինքը չի կարող լուսանկարել, բայց վարկի օրը մոտ է։ Նույնը՝ վարկով մեքենա վերցրած, տուրիստներ տեղափոխողները, փոքր հյուրատներ ու սննդի կետեր ունեցողները։ Ուզենք, թե չուզենք՝ մեր տնտեսությունը պետք է վերափոխումների ենթարկվի։

Ես չէի ուզի, որ որևէ մեկը մտներ բանկերի սև ցուցակի մեջ։ Ես գրություն եմ պատրաստել ԿԲ նախագահի անունով։ Նպատակս այն է, որ ԿԲ նախագահը, ԿԲ խորհրդի հետ միասին, քննարկեն այս հարցը և Հայաստանում գործող բոլոր կոմերցիոն բանկերին, վարկային կազմակերպություններին հորդորեն, որ առնվազն երեք ամսով բոլոր բիզնես վարկերը սառեցվեն՝ մինչև կյանքը հունի մեջ կընկնի, և տնտեսությունը կսկսի գործել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով