shantnews.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր առավոտյան Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստ է գումարվել: Նիստից հետո լրագրողները հարցեր են ուղղել հանձնաժողովի անդամներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, որի մասին հայտարարել են, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին է:
Նրա խոսքով` նոր վարակակիր չկա: