tert.am: ԱՄՆ ֆոնդային շուկան փակվել է վերջին 33 տարվա ընթացքում անկման խոշորագույն ցուցանիշով: Dow Jones ցուցիչը նվազել է գրեթե 10%-ով:
Financial Times-ի տվյալներով՝ մարտի 12-ի երեկոյի դրությամբ Dow Jones, S&P 500, Nasdaq և Russell 2000 ֆոնդային ցուցիչներն արձանագրել են 9-12% անկում:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա 1987թ. ի վեր անկման խոշորագույն ցուցանիշն է:
Լոնդոնի FTSE-100 ֆոնդային բորսայի ցուցիչը նվազել է 10,87%-ով, ինչը ևս վերջին 33 տարվա համար ռեկորդ է: Փորձագետները ստեղծված իրավիճակը կապել են կորոնավիրուսի՝ համաշխարհային տնտեսության վրա ազդեցությամբ:
Հայտնի է, որ եվրոպական բորսաները 5-6% անկում են արձանագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայից դեպի ԱՄՆ մուտքի երեսնօրյա արգելքի մասին հայտարարության ֆոնին: Այս հայտարարության հետևանքով 5%-ով նվազել է նավթի գինը: