Նորվեգիայի թագավորական ընտանիքին կարանտին են տեղափոխել |aysor.am|

aysor.am: Նորվեգական թագավորական ընտանիքին, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկսեն Սերեյդին և արդյունաբերության նախարար Իսելին Նյուբեին, կարանտին են տեղափոխել, հայտնում են NRK հեռուստառադիոընկերությունը:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել պաշտոնյաների և արքայական անձանց արտասահմանյան ուղևորությունից վերադառնալուց հետո:

«Թագավորական զույգը, ինչպես նաև պետական խորհրդի մի քանի անդամներ կարանտինացվել են», – հայտնել է հեռուստառադիոընկերությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  նոր կորոնավիրուսով վարակի բռնկումը պանդեմիա է հատարարել: Աշխարհի ավելի քան 100 երկրներում 120 հազար մարդ արդեն վարակված կորոնավիրուսով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով