armsport.am: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» և «Յուվենթուս» – «Լիոն» հանդիպումները հետաձգվել են։
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպումները հետաձգվել են Մադրիդի «Ռեալում» և Թուրինի «Յուվենթուսում» հայտարարված կարանտինի պատճառով։
Իտալական ակումբի ֆուտբոլիստներից Դանիելե Ռուգանիի մոտ երեկ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։ Մադրիդի «Ռեալում» էլ կարանտին է բասկետբոլի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո։
Հանդիպումները նախատեսված էին մարտի 17-ին։