Կանադայի վարչապետ Թրյուդոյի կնոջ մոտ կասկածվում է կորոնավիրուս. ամուսիններն ինքնամեկուսացման մեջ են |tert.am|

tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոյի մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել Մեծ Բրիտանիա կատարած այցելությունից հետո: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թրյուդոյի գրասենյակը:

Ինչպես հաղորդվում է, կանադացի վարչապետի կնոջ՝ Սոֆիի մոտ հիվանդացության որոշակի ախտանշաններ են ի հայտ եկել չորեքշաբթի՝ Մեծ Բրիտանիայում ելույթով հանդես գալուց հետո:

Ամուսինները տանն են գտնվում և դուրս չեն գալու տանից մինչև հետազոտության արդյունքների պատասխանները ստանալը: Նշվում է, որ վարչապետի մոտ անհանգստացնող նշաներ չեն նկատվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով