Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբի հարցով բանակցությունները կշարունակեն մարտի 13-ին Անկարայում |tert.am|

tert.am: Ռուս և թուրք զինվորականներն Անկարայում մարտի 13-ին կշարունակեն քննարկել սիրիական Իդլիբի հարցը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը:

«Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակություններն ավարտել են Ազգային պաշտպանության նախարարության շենքում անցկացվող բանակցությունների երրորդ օրը: Բանակցությունները կշարունակվեն վաղը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկում են Սիրիայի Իդլիբ նահանգի М-4 ավտոմայրուղու մոտ համատեղ հերթապահության հարցը, որն, ինչպես ակնկալվում է, պետք է սկսվի մարտի 15-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով