Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ |tert.am|

tert.am: Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր: Ընդգծվել է Իդլիբի ապաէսկալացիոն գոտում լարվածության զգալի նվազումը: Հաստատվել է սերտ, համատեղ  աշխատանքը շարունակելու կարևորությունը, նախևառաջ ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների գծով, որպեսզի ապահովվի հրադադարի կայուն ռեժիմը և իրավիճակի հետագա կայունացումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով