ՈւԵՖԱ-ն «Ինտերին» եւ «Ռոմային» առաջարկել է հրաժարվել ԵԼ-ից, սակայն մերժում է ստացել |sport.news.am|

sport.news.am: ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը իտալական «Ինտերին» եւ «Ռոմային» առաջարկել է հրաժարվել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչից, որպեսզի առանց օրացույցի խախտման շարունակվի մրցաշրջանը, սակայն մերժում է ստացել երկու ակումբներից էլ, հաղորդում է Football Italia-ն։

ՈւԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Սեւիլիա» – «Ռոմա» եւ «Ինտեր» – «Խետաֆե» առաջին հանդիպումների հետաձգման մասին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Իտալիայի օդային սահմանը փակ է։ Հանդիպումները պետք է տեղի ունենային մարտի 12-ին։

Իտալիայի եւ Իսպանիայի առաջնությունները դադարեցվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով