ՀՀ վարչապետի որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան մի քանի գործուղումներ:
Մանասավորապես, մարտի 12–ի որոշմամբ՝ ուժը կորցրած է ճանաչվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին եւ նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին Ֆրանսիա գործուղելու մասին որոշումը:
Վարչապետի՝ մարտի 11–ի որոշմամբ՝ չեղարկվել է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը։
Նույն օրվա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել նաեւ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին որոշումը։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ պատճառը կորոնավիրուսի տարածումն է։