armsport.am: Գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը պետք է մեկնարկեր հաջորդ շաբաթ Մոնրեալում, չեղարկվել է կորոնավիրուսի տարածման պատճառով:
Այս մասին հայտնում է կանադական CBC հեռուստաընկերությունը Թվիթերի իր էջում կատարած գրառմամբ:
Կանադայում կայանալիք աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը: