factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին:
Պաշտպանները բողոքարկել էին Թավադյանին կալանավորելու որոշումը:
Նշենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, որպեսզի նա դատարանում սուտ ցուցմունք տա։