Նախագահ Սարգսյանը հանդիպել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթներն ու գործունեությունն, անդրադարձել հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին, դրանց հնարավոր կարգավորումներին ու օրենսդրական լուծումներին:

Ընդգծելով հեռուստառադիոհաղորդումների որակական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ զրուցակիցները կարևորել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով