Մերկելը դեմ Է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն |armenpress.am|

armenpress.am: Սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,-հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող Է դառնալ տնային կարանտինը. դա կնպաստեր հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Մարտի 11-ին հայտնի Է դարձել Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահանալու մասին:

Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել Է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել Է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել Է Համբուրգից մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել Է Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով