tert.am: ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 700-ը, գրում է CNN-ը: Աղբյուրի տվյալներով՝ գրանցվել է 709 դեպք, որից 26-ը՝ մահվան ելքով: Մահվան դեպքերից 22-ը գրանցվել է Վաշինգտոնում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել: Պատճառը նահանգում COVID-2019 վարակի տարածումն է: