Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյսուսը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսն ախտահարել է 101 երկիր, իսկ հիվանդների թիվը գերազանցել է 100,000-ը և իր ծավալներով շատ մոտ է պանդեմիային։
Նա, սակայան, ավելացրել է, որ դա կլինի աշխարհի առաջին կառավարվող պանդեմիան։ Հիշեցնենք, որ մարտի 9-ի դրությամբ աշխարհում գրանցվել է հիվանդացության109,695 դեպք և մահացության 3,811 դեպք։
Լիլիթ Հարությունյան