ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով մեկնում է Բրյուսել:
Ըստ Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Թուրքիայի նախագահը Միշելի հետ քննարկելու է Սիրիայի ճգնաժամին առնչվող հարցեր՝ օրակարգում լինելու է փախստականների թեման: Նշվում է, որ քննարկումներին մասնակցելու է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
Ըստ հաղորդագրության՝ սիրիական թեմայից բացի համապարփակ ձևով քննարկվելու են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերություններն ու համագործակցության ընդլայման հնարավորությունները:
Թուրքիայի նախագահը հանդիպում կունենա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: