shantnews.am: Աֆղանստանի նորընտիր նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ մտադիր է մարտի 10-ին հրաման ստորագրել «Թալիբան» շարժման ձերբակալված կողմնակիցներին ազատ արձակելու մասին: Այս մասին հայտնում է 1 TV հեռուստաալիքը:
Երդմնակալության արարողությունից հետո ելույթ ունենալով՝ Ղանին հույս է հայտնել, որ երկրում կնվազի թալիբների կողմից կիրառվող բռնության մակարդակը, երբ ազատ արձակվեն նրանց այն կողմնակիցները, որ հիմա անազատության մեջ են:
Նորընտիր նախագահը նաև հավելել է, որ Աֆղանստանի կառավարության պատվիրակությունը, որ բանակցությունների մեջ կմտնի «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ, վերջնականապես կձևավորվի մարտի 10-ին: