Դատարանը Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատավորը այդպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։

Մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրան կալանավորելու համար։ Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, եւ անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:

Ավելին՝ armtimes.com-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով