Մակրոնը ցանկանում է Էրդողանի հետ քննարկել Սիրիայի խնդիրը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, թե ցանկանում է հանդիպել թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Սիրիայի հարցը:

Մակրոնը, մասնավորապես, ուզում է Էրդողանից հստակ պարզաբանումներ ստանել Սիրիայի շուրջ թուրք-ռուսական պայմանավորվածությունների վերաբերյալ:

Le Journal du Dimanche պարբերականի փոխանցմամբ` Մակրոնը կարող է Էրդողանին ընդունել արդեն առաջիկա երկուշաբթի օրը՝ մարտի 9-ին, սակայն Ելիսեյան պալատն այդ թեմայվ որևէ պաշտոնական ծանուցում դեռ չի տարածել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով