Իտալիայում արտակարգ միջոցներ են. կարանտին է հայտարարվել 16 միլիոն բնակչությամբ շրջաններում |lragir.am|

lragir.am: Այսօր Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի  տարածման կապակցությամբ որոշում է ընդունել մինչեւ ապրիլի 3-ը փակել Իտալիայի կենտրոնական եւ հյուսիսային 15 վարչական շրջանները, ներառյալ Լոմբարդիան: Այդ շրջաններում բնակվում է 16 միլիոն մարդ: Այդ շրջանների բնակիչները ճանապարհորդելու համար պետք է հատուկ թույլտվություն ստանան: Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ ամբողջ երկրում կփակվեն ուսումնական, հանրային նշանակության հաստատությունները:

Ըստ Իտալիայի կառավարության տվյալների, կորոնավիրուսից մահացել է 232 մարդ, վերջին 24 ժամում՝ 36 մարդ: Վարակի հաստատված դեպքերը շաբաթ օրվա դրությամբ կազմել են 5883:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով