Կորոնավիրուսով հիվանդների թիվը Վրաստանում հասավ 12-ի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 12-ի: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան:

Նա հաստատել է, որ վարակվածներից մեկը Վրաստանի հիվանդութունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տղան՝ Նիկոլոզ Գամկղրելիձեն է:

Այս պահի դրությամբ, մեկուսացված պալատներում 46 հիվանդ շարունակում է բուժումը: 17 հիվանդի հետ կապված պատասխանը կլինի ժամեր անց: Կորոնավիրով վարակված 10 պացիենտից 9-ի առողջական վիճակը բավարար է, մեկինը՝ կայուն ծանր:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փտրարի 26-ին-ին: Հիվանդը Վրաստանի քաղաքացի է, ով երկիր էր մտել Իրանից՝ Ադրբեջանի միջոցով: 2-րդ ու 3-րդ դեպքերը, համապատասխանաբար, փետրվարի 28-ին ու 29-ին են հաստատվել, իսկ 3-րդը՝ մարտի 5-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով