Ռուսաստանը սահմանափակել է Իրանից ժամանողների մուտքը երկիր

Ռուսաստանի կառավարությունը կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից ժամանող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան ժամանակավորապես կասեցնել։

Նշվում է, որ արգելքը չի գործի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող անձանց համար։ Ռոսավիացիային հանձնարարված է օրվա ընթացքում տեղեկացնել ավիաընկերություններին արգելքի մասին։

Աղբյուրը՝ government.ru:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով