tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Իտալիայում 24 ժամում մահացել է 49 մարդ. երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 3916 է: Այս մասին ուրբաթ հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին։
Ինչպես նշել է Բորելին, ապաքինվել է 523 մարդ:
Այսպիսով` երկրում վարակի բռնկման սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը 4636 է. այս թիվը ներառում է թե՛ մահացածների, թե՛ ապաքինվածների, թե՛ վարակակիրների թիվը:
Վարակման դեպքեր են հայտնաբերվել Իտալիայի բոլոր շրջաններում, սակայն Լոմբարդիայի և Վենետոյի շրջանները, որտեղ փետրվարի 21-ին գրանցվել են բռնկման առաջին դեպքերը, մինչ այժմ համարվում են էպիկենտրոնը: Իտալիայի կառավարությունը որոշել է փակել երկրի բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը: