Սա անտարբերության մասին է խոսում․ Նազելի Բաղդասարյանը՝ Գյումրիում բռնության դեպքի մասին |factor.am|

factor.am: Ազգային ժողովի այսօրվա նիստում Գյումրիում մարտի 5-ին տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքին անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նախօրեին  35-ամյա կինն ու նրա 13-ամյա դուստրը ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով կինը մահացել է, իսկ երեխան գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

«Դեպքը տեղի է ունեցել ցերեկային ժամին, բնակելի թաղամասում, հասարակության անտարբերության ներքո։ Տարբեր լրատվամիջոցներում հարևանները նշել են, որ ընտանիքի անդամները պարբերաբար եղել են կապտուկներով։

Սա հասարակության անտարբերության մասին է խոսում»,- մասնավորապես նշեց պատգամավորը՝ կոչ անելով ավելի սթափ նայել խնդրին ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրավական դաշտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով