armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցի շրջանակներում մեկնել Եվրոպա:
Այս մասին տեղեկացրեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ դատավարական շփումների ընթացքում Սարգսյանը պահպանում է օրենքով սահմանված պարտականությունների ամբողջ շրջանակը. «Մենք դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին, ստացել օրեքով սահմանված կարգով թույլտվություն աշխատանքային այցով Եվրոպա մեկնելու համար»:
Թե կոնկրետ քանի օրով է Սարգսյանը մեկնել, պաշտպանը չցանկացավ նշել՝ ասելով, որ դա իր լիազորություններից դուրս է, միայն տեղեկացրեց. «Պարոն Սարգսյանի գնալու եւ վերադառալու օրերը դատավորին հայտնի են»: