Թուրքիան չի ճանաչում Սիրիայում ապրիլի 13-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները. Էրդողանի ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Թուրքիան չի ճանաչում Սիրիայում այս տարվա ապրիլի 13-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:

«Ես կցանկանայի կրկնել, որ ապրիլին անցկացվելիք ընտրությունները լեգիտիմ չեն լինելու ո՛չ սիրիացի ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության առջև»,- նրա խոսքերն է մեջբերել Hurriyet-ը: 

Մարտի 3-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է ապրիլի 13-ին երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով